«Ընտրողները ձգտում են սատարել այն քաղաքական գործիչներին, կուսակցություններին, որոնք իրենց կարծիքով՝ կարող են ապահովել անվտանգություն և տնտեսական աճ» ուկրաինացի անկախ փորձագետ

Ուկրաինացի անկախ փորձագետ, քաղաքագետ Նիկոլայ Սպիրիդոնովը  հարցումներ է անցկացրել Հայաստանում՝ պարզելու, թե ինչպիսի՞ արդյունքներ կգրանցեն քաղաքական ուժերը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հարցմանը մասնակցել է 1904 քաղաքացի: Ըստ հարցման արդյունքների՝ Հայաստանի ամբողջ տարածքում ընտրողների ձայները կբաշխվեն հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան) – 21.8 % «Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան) – 17.8 %
«Պատիվ ունեմ» դաշինք (Արթուր Վանեցյան) – 9.5 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան) – 5.1 %
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան) – 4.1 %

Մյուս կուսակցություններն ու դաշինքները, ըստ այս հարցման, չեն հատի անցողիկ շեմը: Հարցված քաղաքացիների 23.8 %-ը դեռ չի կողմնորոշվել, թե ո՞ւմ է ընտրելու:
Ըստ Սպիրիդոնովի անցկացրած հարցման՝ Երևանում քաղաքացիներն առավել շատ ձայն կտան ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան) – 16.3 %
«Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան) – 21.6 %
«Պատիվ ունեմ» դաշինք (Արթուր Վանեցյան) – 10.8 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան) – 4.2 %
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան) – 4.6 %
Հարցված երևանցիների 22.6 %-ը դեռ չի կողմնորոշվել, թե ո՞ւմ է ընտրելու:
Մարզերի բնակիչների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան) – 27.3 %
«Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան) – 14.1 %
«Պատիվ ունեմ» դաշինք (Արթուր Վանեցյան) – 8.2 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան) – 6.1 %
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան) – 3.7 %

Հարցվածների 25.1 %-ը դեռ չի կողմնորոշվել, թե ո՞ւմ է ընտրելու:
Քաղաքացիների 63 %-ը կարծում է, որ ընտրություններից հետո երկրում իրավիճակը կբարելավվի, 18 %-ը հակառակ տեսակետն ունեն, մնացածը դժվարացել են պատասխանել այս հարցին:

Իսկ, թե ո՞րն է լինելու գալիք խորհրդարանի գերխնդիրը հարցին էլ, մեր քաղաքացիների 73 %-ը պատասխանել է, որ դա երկրի անվտանգությունն ապահովելն է, 12 %-ի կարծիքով՝ տնտեսական խնդիրների լուծումը, և միայն 7 %-ն է կարծում, որ գերխնդիր է կոռուպցիայի դեմ պայքարը:

Բարելավվե՞լ է ՀՀ քաղաքացիների կյանքը վերջին 3 տարիների ընթացքում: Հարցվածների 58 %-ն այս հարցին պատասխանել է, որ ոչ միայն չի բարելավվել, այլև հակառակը, 26 %-ի կյանքի որակը չի փոխվել, և միայն 2 %-ի կյանքն է  բարելավվել: Մնացածը դժվարացել են պատասխանել այս հարցին:

Հարցումների արդյունքները ներկայացնելուց հետո, 168.am-ի հարցին, թե կփոխվի՞ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընտրություններից հետո, քաղաքագետ Նիկոլայ Սպիրիդոնովը պատասխանեց, որ իր կարծիքով՝ այն կդառնա ավելի պրագմատիկ:

«Արտաքին քաղաքականությունը մոտավորապես նույնը կմնա, սակայն որոշակի փոփոխություններ կլինեն: Խորհրդարանը կփոխվի, հետևաբար՝ կա ենթադրություն, որ կլինի ավելի պրագմատիկ: Գործող խորհրդարանում էմոցիաները շատ են, պրագմատիզմն ավելի քիչ է: Կարծում եմ, որ ընտրություններից հետո կլինի ավելի շատ պրագմատիզմ և ավելի քիչ էմոցիաներ»,- ասաց Սպիրիդոնովը:

Մեր մյուս հարցին, թե ի՞նչն է հիմա կարևորում հայ ընտրողը, ինչո՞վ է նա առաջնորդվում,  անկախ փորձագետը պատասխանեց.

«Հիմա Հայաստանի ընտրողները քվեարկում են «դրամապանակով», այն իմաստով, որ տնտեսական վիճակն իրենց չի բավարարում, նրանք ցանկանում են բարեփոխումներ, բացի դրանից, նրանք ցանկանում են իրենց անվտանգ զգալ: Ցավոք սրտի, տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձություններն այժմ հնարավորություն չեն տալիս զգալ այդ անվտանգությունը, ընտրողներն էլ ձգտում են սատարել այն քաղաքական գործիչներին, կուսակցություններին, որոնք իրենց կարծիքով՝ կարող են ապահովել անվտանգություն և տնտեսական աճ»:

Տեսանյութեր

Լրահոս