Բաժիններ՝

Արսենյանի որոշումը Ծառուկյանի առաջադրվելուց կախված չէր. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԲՀԿ-ում մասամբ տո­նական տրամադրություն էր. Ծառուկյանի հայտարարությունը, որով նա հավաստել էր, որ չի մասնակցելու ընտրու­թյուններին, չի էլ սատարելու որևէ մեկին, շատերին էր հանգիստ շունչ քաշ­ելու «ֆորա» տվել, նրանք պատրաստ էին գրազը տարվածների բոլոր վնասները փոխ­հատուցել: Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ առավել բարձրաստիճան պաշտոնյայի հետ գրազում թանկարժեք կոստյում է «պարտ­վել»:

Փոքր-ինչ այլ էր ԲՀԿ քոչարյանական թևի հոգեվիճակը: Նրանք չէին պատասխանում զանգերին, պատասխանելիս էլ խիստ սակա­վախոս էին. ակնկալիքները չէին արդարացել, նրանք գտնում էին, որ մեծ վակուում առաջա­ցավ երկրում, որը հնարավոր չի լինի կարճ ժամկետում լցնել, իսկ այսպես և այդքան ամայացած քաղաքական դաշտով ընտրու­թյունների չեն գնում:

ԲՀԿ 2 թևերի «կենտրո­նում» գտնվող ՄԱԿ լիդեր Գուրգեն Արսենյանից փորձեցինք ճշտել` հնարավո՞ր է, որ դուրս գա ԲՀԿ-ից: «Նմանատիպ ակնարկ հասարա­կությանը ես չեմ արել, այդ թեզը լրագրողներն են պտույտի մեջ դրել: Ինչ վերաբերում է իմ պատգամավորական գործունեությանը և քա­ղաքական թիմի անդամ մնալու խնդրին, ապա դա կախված չէ նրանից` Ծառուկյանն առա­ջադրվում է նախագահի թեկնածու, թե` ոչ, այլ կապված է այն արժեքային համակարգի հետ, որի կրողը ԲՀԿ-ն իրեն համարում է: Եթե արժեքային համակարգում ինչ-որ բան փոխվի, այդ ժամանակ ես կփոխեմ նաև իմ որոշումը, իմ որոշումը ես եմ կայացնում, և ԲՀԿ-ի հետ մեր քաղաքական համագործակցությունը չի սկս­վել պայմանով, որ Գագիկ Ծառուկյանը նա­խագահի թեկնածու պետք է լինի»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս