«Սարքած ձայնագրություն է․ վախից բունկերում թաքնված տղամարդուց այլ բան չէր էլ կարելի սպասել»․ Նաիրա Զոհրանյան
Ֆեյսբուք սոցիալական ցանցում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը սատարող խմբերն ակտիվորեն տարածում են մի հեռախոսազրույց, որում իբրև «գաղտնազերծված» է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և ինչ-որ Ավո անունով տղամարդու հեռախոսազրույցը։
168.am–ը Ազգային ժողովի անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե արդյոք տեղյա՞կ է այս հեռախոսազրույցից, որն իրեն են վերագրում ու ակտիվորեն տարածում․
«Չեմ լսել, չեմ էլ պատրաստվում լսել, բնականաբար, դա Նիկոլ Փաշինյանի ֆեյք ինդուստրիայի հերթական ֆեյքն է, անհեթեթություն է․․․ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ֆեյք ինդուստրիայից պետք է սպասել և հնարավոր է սպասել ամեն ինչ, պարզապես միակ հուսադրող բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանին, իր ֆեյք ինդուստրիայի գլավարներին և ընդհանրապես իր քաղաքական կլանին մնաց 17 օր»։
Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ դա ֆեյք, սարքած ձայնագրություն է, ապա ավելացրեց․
«Արցախը հանձնելուց և կապիտուլյացիոն դավաճանական փաստաթուղթը ստորագրելուց հետո, վախից բունկերում թաքնված տղամարդուց այլ բան, քան ֆեյք նյուզեր տարածելը, չէր էլ կարելի սպասել»։
Նաիրա Զոհրաբյանը հայ ազգին տոկունություն և լավատեսություն մաղթեց՝ ասելով, որ 17 օրից ազատվելու ենք Նիկոլի Փաշինյանի քաղաքական սեկտանտ իշխանությունից, ինչպես նաև նրանց ֆեյք ինդուստրիայից․
«Բոլորս ականատես ենք լինելու հայկական նյուրնբերգյան դատավարության, որտեղ դավաճան, հայրենադավ, կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի կողքին մեղադրյալի աթոռին նստելու են նաև նրա ֆեյք ինդուստրիայի կարկառուն դեմքերը․․․»։