Վարդգես Գասպարին՝ ՀԱԿ գրասենյակում կատարած իր ակցիայի մասին

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել երեկ ՀԱԿ գրասենյակում կատարած իր ակցիայի մասին:

«Ի տեղեկություն հետաքրքրվողների՝ հայտնում եմ.

1. Իմ այսօրվա ակցիան նախատեսված չէր լրատվամիջոցների համար, թեև թաքցնելու բան էլ չկա:

2. Իմ ակցիան ոչ թե «բողոք է ընդդեմ», այլ աջակցություն հանդուրժողականությանը:

3. Իմ ակցիայի հասցեատերը Կոնգրեսի անդամներն են ընդհանրապես, ոչ թե ղեկավար մարմինը: Պարզապես ղեկավար անձիք կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ հանդուրժողականությանը նպաստելու հարցում:

4. Ինչպես նշեցի, իմ ակցիայի հասցեատերը Կոնգրեսի անդամներն են, ուստիև իմ խոսքը նրանց հասցնելու համար, շատ ներողություն, ոչ կոնգրեսականների աջակցության կարիքը չունեմ:

5. Կողմնակի հետաքրքրասեր մարդիկ, ովքեր ցանկանում են` կարող են առիթը բաց չթողնել հեգնելու, զվարճանալու և Կոնգրեսի այլ անձանց փնովելու համար, բայց դա թող աջակցություն ինձ կամ իմ ակցիային չհամարեն: Առավել ևս Լ. Զուրաբյանի հասցեին հնչող վիրավորանքները ինձ համար նույնքան ցավալի են, որքան, օրինակ, Պ. Մակեյանի հասցեին հնչող անպարկեշտ արտահայտությունները:

6. Ինձ աջակցություն ցույց տալու ցանկություն ունեցող անձիք կարող են այն արտահայտել քաղաքացիական տարբեր ակցիաներին մասնակցելով, ինչը ես կընդունեմ անկեղծորեն:

7. Իմ ամենամերձավոր անձիք հենց ՀԱԿ անդամներն են, ինձ ամենահոգեհարազատը` ՀԱԿ-ի հանրությունը»:

Տեսանյութեր

Լրահոս