Վարդգես Գասպարիի ակցիան՝ ընդդեմ ՀԱԿ-ի (տեսանյութ)
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով սովորաբար բողոքի ցույցերի է մասնակցում ՀՀ նախագահի, տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների շենքերի դիմաց, այս անգամ որոշել է ի նշան բողոքի պառկել է ՀԱԿ-ի գրասենյակի դիմաց:
Գասպարիին վրդովվեցրել է ՀԱԿ-ի ներսում ծայր առած լարվածությունն ու չհասկացվածության մթնոլորտը: Նա, ի նշան բողոքի, պառկել է ՀԱԿ-ի գրասենյակի դիմաց, որտեղ՝ ներսում, ԲՀԿ-ի հայտարարությունից հետո ժողով են գումարել ՀԱԿ անդամները:
Galatv.am-ի այս տեղեկությունները չի հերքել ՀԱԿ ակտիվիստը, բայց չի ցանկացել նշել բողոքի արտահայտման այդ ձևի պատճառը: Հարցին, թե՝ ի՞նչն է Ձեզ հատկապես վրդովվեցրել, արդյո՞ք այն, որ ՀԱԿ-ը ևս մտադրություններ ունի թեկնածու չառաջադրել», ՀԱԿ անդամը չի պատասխանել՝ խոստանալով, որ խնդրին կանդրադառնա ավելի ուշ:
Տեսանյութը՝ Armversion.am-ի