Կառավարության նախատոնական նվերը. Գազի սպասարկման վճարը նվազեցվում է 130 դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած նիստում քննարկվել է ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանելու մասին» հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանել 2270 դրամ՝ յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Այսպիսով՝
– մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում տարեկան վճարը կկազմի 2270 դրամ՝ գործող 2400 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
– երկու գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 4540 դրամ՝ գործող 5700 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
– երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 6810 դրամ՝ գործող 6900 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Սահմանված վճարները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31