Անորոշ վիճակ է քաղաքական դաշտում. Է. Մարուքյան

«Քանի որ մյուս ուժերը որևէ մեկին չեն առաջադրել և անորոշ վիճակ է քաղաքական դաշտում, ինձ համար անհասկանալի է՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջադրումը կարո՞ղ է կոնսոլիդացնող գործոն լինել , թե՞ոչ»,- 168.am-ին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը`պատասխանելով այն հարցին, արդյոք Գագիկ Ծառուկյանի առաջադրումն էական նշանակություն ունի՞ մյուս ուժերի որոշումների հարցում:

Էդմոն Մարուքյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք իրակա՞ն էին վերջին շրջանում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչների «փոխհրաձգությունները» , թե՞ ոչ,  բայց նաև կարծիք հայտնեց, թե հնչող երկուստեք քննադատությունները բավական սուր էին:

«Որպես կողքից նայող մարդ` կարող եմ ասել` բավական սուր էր այդ քննադատությունը և իրականին մոտ էր դա, թե ի՞նչ կա դրա հետևում՝ չեմ կարող ասել»,- նշեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31