Ծառուկյանը փոշմանելու չունի. մամուլ
«Շաբաթ օրը տեղեկություն տարածվեց, որ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որից հետո իշխանական շրջանակներում սկսեցին խոսել, թե ԲՀԿ նախագահը փոշմանել է և նախագահի թեկնածու չի առաջադրվելու»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Նման լուրեր հայտնվեցին նաև կայքերում: Երեկ, երբ մեր թղթակիցը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից մեկնաբանություն է խնդրել Ծառուկյանի փոշմանելու մասին լուրերի վերաբերյալ, ստացել է հեւոևյալ պատասխանը. «Պարոն Ծաոուկյանը երբևէ չի էլ հայտարարել, որ առաջադրվելու է և, համապատասխանաբար, նաև փոշմանելու վերաբերյալ հայտարարություն չի եղել, դրանք երկուսն էլ` և առաջադրվելու, և փոշմանելու վերաբերյալ խոսակցություններն ընդամենը լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված վարկածներ են. ընդամենը` ոչ ավելին: Եթե մարդը չի հայտարարել, որ առաջադրվելու է, բնականաբար` ինչպե՞ս կարող է հայտարարել, որ փոշմանել է: Կհայտարարի, երբ ամեն ինչ պարզ կլինի»: Երեկ երեկոյի դրությամբ ԲՀԿ նախագահի կողմից դեռ որևէ հայտարարություն չէր արվել»: