Պուտինը վերադարձնում է Աշխատանքի հերոսի կոչումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է վերականգնել Աշխատանքի հերոսի կոչումը։ Այդ մասին նա հայտարարել է իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ չի կարելի նույնությամբ պատճենահանել խորհրդային ժամանակների մոդելը։ «Մենք բոլորս պետք է մտածենք, խորհրդակցենք հասարակության, հասարակական կազմակերպությունների հետ։ Պետք է լինեն հստակ և հասկանալի չափանիշներ։ Պետք է հաշվի առնվի ոչ թե պարզապես աշխատած տարիների քանակը, այլ արդյունքը և ներդրումը երկրի զարգացման գործում։ Հաշվեք, որ մենք ձեզ հետ միասին արդեն ընդունեցինք այս որոշումը»,- ասել է Պուտինը։
Նշենք, որ խորհրդային տարիներին այդ կոչմանն արժանանում էին այն անձինք, ովքեր հատուկ վաստակ են ունեցել արդյունաբերության, գիտական գործունեության մեջ կամ հասարակական աշխատանքում, և ովքեր աշխատել կամ ծառայել են ոչ պակաս, քան 35 տարի։