Բաժիններ՝

Համակարգչային լսարան՝ թիվ N զորամասին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) դեկտեմբերի 7-ին 2-րդ բանակային կորպուսի թիվ N զորամասում բացեց համակարգչային լսարան, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով։

Այս տարի սա արդեն երկրորդ համակարգչային լսարանն է, որ ՀԵՀ-ը նվիրում է զորամասերին։ Հիշեցնենք, որ առաջին լսարանը բացվել էր սեպտեմբերին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշել է, որ  նորաբաց լսարանը զինվորներին և սպաներին կօգնի ավելի լավ ու արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը՝ հետ չմնալով տեխնոլոգիական զարգացումներից:

Նա տեղեկացրել է նաև, որ համակարգիչներն ապահովված են տարբեր ծրագրերով, իսկ առաջիկայում զորամասին կտրամադրվի նաև էլեկտրոնային գրադարան։ Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:

Նշենք, որ զորամասն ունի իր թերթը, ռադիոկայանը, որոնք կյանքի են կոչվում զինծառայողների ուժերով։ Ունեն նաև հարուստ տեսաարխիվ, պատրաստում են տեսանյութեր, հեռուստահաղորդումներ զորամասի մասին։ Նորաբաց համակարգչային լսարանը, ըստ զինծառայողների, կհեշտացնի իրենց աշխատանքները։

Նշենք, որ մինչև տարեվերջ նախատեսվում է համակարգչային լսարաններ բացել ևս երկու զորամասում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս