Վրաստանը նոր օմբուդսմեն ունի
Վրաստանի խորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուչի Նանուաշվիլիին Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում նշանակվելու մասին հարցին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն` հղում անելով «Грузия Online»-ին:
Նա փոխարինելու է Գեորգի Տուգուշիին: Ուչա Նանուշվիլին վերջին տարիներին ակտիվորեն զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Նրա ղեկավարությամբ, 2008թ. կայացավ երկրու մեծ աղմուկ առաջացրած «Ներեցեք» կարգախոսով ակցիան` նվիրված Աբխազիայի բնակչությանը: