Դոլարն ամրապնդվում է
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 7-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.69 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.11%-ով կամ 0.45 դրամով։ Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 3 միլիոն 380 հազար դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 406 դրամով և վաճառվում409 դրամով: