«Տպավորությունը նենց էր, որ մատուցողը իրա կյանքում մի հատ հաջողության հասավ». «Հարսնաքարի» գործով տուժող
Այժմ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Մեղադրող Արթուր Դավթյանը հարցեր է ուղղում տուժող Արկադի Աղաջանյանին:
Տուժողը նշեց, որ հագուստը փոխելուց հետո ինքն ու Վահե Ավետյանը վերադարձել են ռեստորանային համալիր: Երբ մատուցողը մոտեցել է, Վահեն նրան ասել է՝ կարո՞ղ ա գլխարկով էլ չի կարելի, իսկ մատուցողը ասել է ՝ դո’ւրս արի, ասեմ.
«Վահեն անմիջապես դուս եկավ, նրա հետևից` ես: Մատուցողը հայհոյեց Վահեին ու խփեց դեմքին: Վահեն պատասխան հարված չարեց, արտահայտություն ևս: Տպավորությունը նենց էր, որ մատուցողը իրա կյանքում մի հատ հաջողության հասավ»:
«Ո՞ւմ էիք զանգահարել և ինչո՞ւ էիք հեռախոսն ուզում փոխանցել Նորայր Հայրապետյանին»՝ հարցին, տուժողը պատասխանեց, որ ինքը զանգահարել էր իր եղբորը. «Ինքը կաներ ամեն ինչ, որ հանդարտեցներ էդ ամեն ինչը»:
Ըստ տուժողի՝ ինքը ցանկացել է հեռախոսը փոխանցել Նորայր Հայրապետյանին, քանի որ նա է ամենամոտը եղել:
«Ինձ թվում ա՝ սպասում էին մեզ մոտենային մեր ընկերները, նոր սկսեին»,- ասաց Արկադի Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչն առիթ հանդիսացավ ծեծկռտուքը սկսելուն: Տուժողը նաև ասաց, որ ծեծկռտուքը միանգամից է սկսվել:
Արկադի Աղաջանյանը նաև նշեց, որ կռվից առաջ ավտոկայանատեղիում տեսել է բոլոր ամբաստանյալներին: