Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Լեռնային Ղարաբաղի, Ջավախքի, Արևմտյան և Արևելյան Հայաստանների միացյալ թեկնածո՞ւ
ԱԺ ճեպազրույցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Լեռնային Ղարաբաղի, Ջավախքի, Արևմտյան և Արևելյան Հայաստանների միացյալ թեկնածուն է:
Լրագրողները ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին՝ արդյոք տեղյա՞կ է, մասնավորապես, Արցախի, Ջավախքի և Արևմտյան Հայաստանի ժողովուրդների շրջանում միացյալ թեկնածուի նկատմամբ տիրող տրամադրությունների մասին:
Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե ինքը տեղյակ է, որ ունեն միացյալ Հայաստան: «Էդպիսի հարց դեռևս չի քննարկվել միացյալ Հայաստանում»,- պատասխանեց Ա. Ռուստամյանը: