Վարչապետը հայտարարել է աշխարհի վերջի մասին (տեսանյութ)
Ավստրալիայի վարչապետ Ջուլա Հիլլարդը քաղաքացիներին ուղղված ուղերձում նշել է աշխարհի վերջի մոտալուտ գալստյան մասին։
«Իմ սիրելի հայրենակիցներ։ Աշխարհի վերջն իրոք վրա է հասնում… Ինչպես երևում է՝ մայաների օրացույցը ճիշտ դուրս եկավ»,- իր տեսաուղերձում ասել է Հիլլարդը։ Վերջինիս խոսքերով, չնայած գիտական ապացույցների բացակայությանը, ինքը հավատում է մոտալուտ ապոկալիպսիսի վերաբերյալ գուշակությանը։
«Կապ չունի՝ ինչպիսին կլինի վերջնական հարվածը։ Լինի այն ուղեղը խժռող զոմբիների տեսքով, դժոխային հրեշներով թե կորեական փոփ-երաժշտության վերջնական հաղթանակով, վստահ եղեք, որ ես միշտ ձեր կողքին եմ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն»,- եզրափակել է Ավստրալիայի վարչապետը։