Արմավիրի մարզում «Ֆոլցվագենը» բախվել է բեռնատար «Զիլ»-ին. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի հատվածում, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ 26-ամյա Արծրուն Պողոսյանի վարած «Ֆոլցվագեն» մակնիշի 34 LP 303 համարանիշի և Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Մամիկոնյանի վարած «Զիլ» մակնիշի 65 ՍՕ 272 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ֆոլցվագենի» ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչ 74-ամյա Միքայել Եգորյանն ու Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Համլետ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում է նաև նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանը:

Փաստի առթիվ Ոստիկանության քննական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Էդգար Բաբայանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանման տարածք:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս