Աշխարհի ակումբային առաջնության բացման խաղը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ
Ճապոնիայում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության բացման խաղը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հոլանդացի մրցավար Ռիչարդ Նոյվենհույզենին։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին հիվանդանոցում մահացել էր Հոլանդիայի պատանեկան առաջնությունը սպասարկող եզրային մրցավար Նոյվենհույզենը, ով դաժան ծեծի էր ենթարկվել պատանիների կողմից հենց խաղի ժամանակ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը