Բաժիններ՝

ԱՄՆ-ի դեսպանը զրուցել է Հայաստանի կուսակցությունների ղեկավարների հետ. մամուլ

«Ըստ «ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների` Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը նախորդ ամսվա ընթացքում հանդիպումների շարք է ունեցել ՀՀ տարբեր քաղաքական կու­սակցությունների ղեկավարների հետ և խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին:

Դեսպան Հեֆերնը կուսակցությունների ղեկավարներին իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Հայաստանում ընտրությունները չեն անցնում մրցակցային պայմաններում, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա: «Շատ վատ է, եթե ընտրություններն այդպես անցնեն»,֊մասնավորապես ասել է ԱՄՆ դեսպանը: Նշենք, որ ներկա պահին Ջոն Հեֆերնը բացակայում է հանրապետությունից»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս