Դեսպանը կազատվի աշխատանքից ԲՀԿ-ին օգնելու համար. մամուլ
« «ժամանակի» տեղեկություններով, Բրյուսելում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը շուտով հրաժեշտ է տալու իր դիվանագիտական կարիերային: Բանն այն է, որ Ադոնցն է օգնել ԲՀԿ ղեկավարների բրյուսելյան հանդիպումների կազմակերպմանը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.
«Ադոնցին այդ հրահանգը տվել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչա րյանը: Ընդ որում, մեր տեղեկություններով, ԲՀԿ ղեկավարներին Բրյուսելում դիմավորելու արարողությունն էլ է Ս. Ադոնցը կազմակերպել, և իշխանություններն անմիջապես տեղյակ են պահվել Բրյուսելում նրա այդ գործողությունների մասին:
Նշենք, որ երբ նախօրեին հրապարակել էինք ԲՀԿ այցելության մեջ Ադոնցի ունեցած դերի մասին, վերջինս հերքող հաղորդագրություն տարածեց, որ այդ ամենի հետ ինքը կապ չունի, որ ինքը դիվանագետ է և նման գործողություններն արգելված են դիվանագետի համար: