Բաժիններ՝

Ամստերդամի իշխանությունները բռնի կտեղահանեն «տհաճ» հարևաններին

Ամստերդամի իշխանությունները մտադիր են քաղաքի կենտրոնից տեղահանել անհաջող հարևաններին և տեղավորել նրանց մինիմալ հարմարություններով հագեցած վագոն-տնակներում, որոնց համար քաղաքի արվարձաններում հատուկ տեղ է հատկացվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Քաղաքապետարանն արդեն համապատասխան նախագիծ է մշակել։ Խուլիաններով կզբաղվեն քաղաքապետարանի աշխատակիցները։

Հարևանների կողմից բողոք ստանալուց հետո նրանք որոշ ժամանակ կհետևեն իրենց լավ չպահող բնակիչներին, և, եթե նրանց վարքագիծը չուղղվի, ապա նրանց հարկադրաբար կտեղափոխեն հատուկ թաղամասեր։ «Չարաճճիներն» այնտեղ կանցկացնեն 6 ամիս՝ Ոստիկանության և Սոցիալական ծառայությունների խիստ հսկողության ներքո։

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել 1 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս