Բաժիններ՝

Վիճաբանության ժամանակ վնասել են հարսի աչքը

Դեկտեմբերի 3-ին Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 37-ամյա Վալերիկ Ստեփանյանը և հայտնել, որ 24-ամյա Ծովինար Մանուկյանը անվայել ու անպատիվ արտահայտություններ է արել իր և իր ընտանիքի անդամների հասցեին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ծովինար Մանուկյանի սկեսրայրը՝ Աղավնաձոր գյուղի բնակիչ, 86-ամյա Հայկարամ Մանուկյանը, Ոստիկանության Հրազդանի բաժին է հայտնել, որ դեկտեմբերի 2-ի կեսօրին, տանը վիճաբանության ժամանակ 48-ամյա Ալվարդ Պողոսյանը վիճաբանության ժամանակ ցուցամատով հարվածել է իր հարսի՝ նույն գյուղի բնակիչ 50-ամյա Ալվարդ Եղիազարյանի աչքին, ինչի պատճառով վնասվել է հարսի աչքը:

Փաստի առթիվ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս