«Որևէ մեկը չի կարող ուլտիմատում դնել իմ առջև»

Այսօր ԱԺ-ում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե իրենց խմբակցությունը ԱԺ քվեարկությանն է ներկայացնելու հակամենաշնորհային փաթեթ, որը հնարավարություն կտա պարզելու, թե ովքե՞ր են դեմ մենաշնորհի վերացմանը:

168.am-ի հարցին, թե ՀՀԿ խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում կունենա այս նախագծի վերաբերյալ՝ կո՞ղմ , թե՞ դեմ կքվեարկի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Եկեք սպասենք՝ քննարկվի, ծանոնթանք, հասկանանք` դա ի՞նչ է, և  հետո որոշենք` կո՞ղմ ենք քվարկելու, թե՞ դեմ: Որևէ օրինագիծ կամ՝ որևէ արտահերթ կամ հերթական օրինագիծ քվեարկելուց առաջ նախ պետք է քննարկել: Սակայն կրկին ուզում եմ ասել, որ չեմ ընդունում ուլտիմատումների, վերջնագրերով խոսելու ոճը, որն ունեն մեր որոշ գործընկերներ»:

Դիտարկմանը, թե ուլտիմատում ասելով նկատի ունե՞ք Լ. Զուրաբյանի այն հայտարարությունը, թե ովքեր դեմ են երկրի տնտեսության մենաշնորհայնացմանը, պետք է կողմ քվերակեն իրենց նախագծին. Մ. Եսայանը պատասխանեց. «Ես դա չեմ համարում ուլտիմատում, բայց դրա երանգը նկատվում է: Որևէ մեկը չի կարող ուլտիմատում դնել իմ առջև, բայց գտնում եմ, որ այդ տոնայնությունը նման է ուլտիմատման: Ճիշտ չեմ համարում, որ որևէ քաղաքական ուժ կամ գործիչ մյուսների հանդեպ օգտագործում է այդ տրյուկը»:

Մ. Եսայանի խոսքով` ընդդիմադիր ուժերի այդ ակտիվությունը պայմանավորված է նախընտրական շրջանով, ինչն, ըստ նրա, հասկանալի է բոլորին:

«Բոլորի համար հասկանալի է, որ ընդդիմության, այսպես ասած`«ակտիվությունը»  բացառապես շահադիտական է, նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ է: Շատ ցավում եմ մեր հասարակության այն շերտի համար, որը զոհ է գնում այդ նախընտրական տրամաբանությանը, որին փորձում են օգտագործել այս նախընտրական տրամաբանության մեջ»,- ասաց Մ. Եսայանը:

Տեսանյութեր

Լրահոս