«Հարգելինե՛րս, մենք բոլորս նույն նավի անդամներ ենք». Շարմազանովն՝ ընդդիմությանը

«Ինչպես միշտ իշխանություններն աշխատում են, իսկ ընդդիմությունը՝ քննադատում»,- այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ինչպես կասեր «Ֆաուստի» հեղինակը՝ «չոր է տեսությունը, բարեկամս, բայց կյանքի ծառը փարթամորեն աճում է»: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հանրապետականը շարունակում է իրականացնել տարեկան բարեփոխումներ՝ հենվելով քաղաքաքական այլախոհության և հանդուրժողականության վրա: Եվ առնվազն զարմանալի է, որ իշխանությունների հանդուրժող վարքագիծն իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչներ կարող են՝ որպես իրենց հաղթանակ որակել: Հարգելինե՛րս, մենք բոլորս նույն նավի անդամներ ենք, և չեն լինում հաղթանակներ յուրայինների նկատմամբ»,- ասաց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս