Բաժիններ՝

Ռուսաստանում մասնավոր վիճակախաղերը կարգելվեն

Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հանձնարարել է Ֆինանսների և Տնտեսական զարգացման նախարարություններին՝ մինչև դեկտեմբերի 10-ը մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնց համաձայն՝ վիճակախաղեր կազմակերպելու իրավունք կունենա միայն պետությունը։ Այդ մասին գրում է «Վեդոմոստին»։

Մասնավորապես, վիճակախաղեր անցկացնելու իրավասություն կունեն  միայն Սպորտի և Ֆինանսների նախարարությունները։ Այսպիսով, Ռուսաստանում կմնան միայն երկու պետական վիճակախաղեր՝ «Սպորտլոտոն»՝ Սոչիի Օլիմպիադային աջակցելու համար, և Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող «Գոսլոտոն»։ Իսկ մասնավոր բոլոր վիճակախաղերը կարգելվեն։

Շուվալովի քարտուղարության ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը և նշել, որ որոշումն ընդունվել է սպառողների շահերի պաշտպանության նպատակով, քանի որ մասնավոր վիճակախաղերի կազմակերպումը ոչ թափանցիկ բնույթ ունի։ Պետական գանձարանն այսօր վիճակախաղերի անցկացման արդյունքում համալրվում է 1 միլիարդ ռուբլով։ Տնտեսական զարգացման նախարարության հաշվարկներով, վիճակախաղի պետականացման արդյունքում այդ գումարը կկազմի 10 միլիարդ ռուբլի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս