Թիվ 1 ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը
Հայտնի են դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների պաշտոնական արդյունքները:
ԿՀԸ-ի փոխանցմամբ՝ Ավանն ու Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հաղթել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:
Առաջադրված երեք թեկնածուների արդյունքները հետևյալն են՝ Պետրոսյան Էդուարդ Արտավազդի (ինքնառաջադրված)՝ 461 ձայն, Սարգսյան Ռոբերտ Գուրգենի (ՀՀԿ)՝ 18 805 ձայն, Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի («Ժառանգություն» կուսակցություն)՝ 3 680 ձայն:
Նշենք, որ թիվ մեկ ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը 64 763 է, գրանցված և քվեաթերթիկ ստացած մասնակիցների թիվն, ըստ ստորագրությունների՝ 23 830, ՏԸՀ-ներին հատկացված քվեաթերթիկների թիվը` 65 700, ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվն է՝ 41 826, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 874: