«Նիկոլ Փաշինյանը, բառիս բուն իմաստով, ոչնչություն է. դա ապացուցված փաստ է». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանությունները թրքասեր 5-րդ շարասյան ներկայացուցիչներ են:
«Այս 30 տարիների ընթացքում թուրքական իշխանությունները բավականին երկար պայքար մղելով Հայաստանի և Հայկական սփյուռքի դեմ՝ չկարողացան մեզ ծնկի բերել, իրենց կամքը թելադրել, և ի՞նչ ենք մենք հիմա տեսնում: Տեսնում ենք այն, որ Հայաստանում իշխանության է եկել մի թիմ, որի ներկայացուցիչները բավականին երկար ժամանակ նախապատրաստվել են իշխանության գալու, և իշխանության գալուց հետո պետք է կատարեն իրենց հետևում կանգնած այն ուժերի պատվերները, որոնք նրանց օգնել են իշխանության գալ: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Հայաստանում իշխանության է եկել թրքասերների խմբակ, որոնք այս 3 տարվա մեջ ամեն ինչ արեցին, որ մենք ամեն առումով հրաժարվենք մեր դարավոր պատմությունից: Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ ինչու, տեղյակ չէ, թե հայ-թուրքական հարաբերությունների վատթարացումը որտեղից է սկսվել, ես մտադրություններ էլ չունեմ նրա նման թերուս տգետին որևէ բան բացատրել, կառաջարկեմ ուսումնասիրել հայոց պատմության դասագրքերը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Գագիկ Համբարյանի խոսքով՝ այս պահին Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում է 3 ուժ՝ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները. «Ապրիլի 24-ին ընդառաջ՝ պատահական չէ այս թրքասիրությունը, որը տածվում է Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից: Նրանք ամեն ինչ անում են, որ հաստատեն Անկարայի այն թեզը, որ օտար երկրների կողմից Հայոց ցեղասպանության ընդունումն ուղղակիորեն վնասում է հայ-թուրքական հարաբերություններին, ինչի մասին երազել են թուրքերը երկար տարիներ»:
Քաղաքագետն ընդգծեց՝ այն, որ պետք է բարելավել հարաբերությունները հարևանների հետ, նորմալ է, բայց հարցն այն է, թե ինչ գնով.
«Իշխանության գալուց հետո թրքասեր Նիկոլ Փաշինյանը, իրեն իշխանության բերած հակահայ ուժերի հետ համաձայնության գալով և փորձելով Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից՝ փորձ կատարեց ամբողջ Արցախը նվիրել Ադրբեջանին՝ կատարելով Անկարայի պահանջը: Այսինքն՝ չկա Արցախ, չկա ռուսական ներկայություն ՀՀ-ում, բայց ինչպես տեսանք՝ ռուսները կատարեցին քայլ ձիով և թույլ չտվեցին, որ դավաճան Նիկոլը Ստեփանակերտը ևս հանձնի Ադրբեջանին, որովհետև Ստեփանակերտն արդեն դատարկված էր: Եվ հիմա ունենք այն, որ Արցախի նվեր տալու Թուրքիայի պահանջը Փաշինյանը գրեթե կատարել է, հիմա երկրորդ պահանջը Հայոց ցեղասպանության միջազգայնացումից հրաժարվելն է: Այստեղ արդեն մենք կունենանք շատ մեծ խնդիրներ Հայկական սփյուռքի հետ: Նիկոլ Փաշինյանի նման դավաճանը պատրաստ է կատարել Անկարայի պահանջը և հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգայնացումից»:
Անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ նա ասաց. «Թուրքիան և Ադրբեջանը համարելով, որ նվաստացրել և ծնկի են բերել դավաճան Նիկոլ Փաշինյանին, համարում են, որ Մեղրիի միջանցքն իրենցն է, և այդպես կապ հաստատելն իրենց համար ամենաընդունելին է: Երեկ նաև անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանի նման թերուսը զառանցանքներ էր տանում, թե իբրև ինքը տարածաշրջանային կարևորագույն խաղացող է, և տարածաշրջանի զարգացումը կախված է նաև իրենից. Դա ուղղակի ծիծաղելի է: Չի կարող նվաստացված, նսեմացված, այլ երկրների ղեկավարների ոտքերը լիզած Նիկոլ Փաշինյանը, որը խնդրում էր Պուտինին, որ Իլհամ Ալիևը իրեն չպարտադրի մասնակցել կապիտուլյացիոն ակտի ստորագրման նվաստացուցիչ գործընթացին բացահայտ, իրեն զգա հավասարը հավասարին՝ իրեն պարտության մատնած և գրեթե ամեն օր նսեմացնող Ադրբեջանի ղեկավարի և նրա թիկունքում կանգնած Թուրքիայի բռնապետի կողքին: Սա ուղղակի երազանք է, և սա ընդամենը Հայաստանի իշխանության կողմից ուղղակիորեն ուղեղների լվացման գործընթաց է, որն իրենք շարունակում են՝ շատ լավ իմանալով հայաստանյան հասարակության մի մասի քաղաքականապես տգետ լինելու հանգամանքը: Նիկոլ Փաշինյանը, բառիս բուն իմաստով, ոչնչություն է, դա բազմիցս ասել է Ալիևը, և դա ապացուցված փաստ է, որ ինքը ոչնչություն է, որովհետև ոչ մի հարց չի կարող լուծել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում