ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը մարտի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը մարտի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: