Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայ ժողովրդի նկատմամբ տանել ցեղասպան քաղաքականություն. ՄԻՊ

2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի հայտարարություններից հետո պարբերաբար խոսվում է տարածաշրջանի ապաշրջափակման մասին: ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ տարածաշրջանի ապաշրջափակման հարցերը քննարկելիս մենք պետք է նկատի ունենանք այն հանգամանքը, որ գործ ունենք մի պետության հետ, ով Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ տրամադրված է խորքային ատելությամբ և մեզ համարում է իրենց գլխավոր թշնամին: Խոսքն Ադրբեջանի վարած ատելության ու թշնամանքի քաղաքականության մասին է, որին նպաստում է նաև Թուրքիան:

Թաթոյանի խոսքով՝ ինչ քայլեր էլ մենք ձեռնարկենք, չենք կարող դրանից  ձերբազատվել, որովհետև Ադրբեջանում Հայաստանի ու հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ունեն խորքային արմատներ:

«Առանց այս գործոնները հաշվի առնելու՝ Հայաստանի քաղաքացու շահերի հաշվին որևէ գործընթաց զարգանալ չի կարող… Ցանկացած պրոցես չի կարող անտեսել այս կարևորագույն հարցերը, որովհետև դրանք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն առնչվող հարցեր են: Ադբեջանի իշխանությունները շարունակում են հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության նկատմամբ տանել ցեղասպան քաղաքականություն: Նրանց ամենօրյա հռետորիկան, պահվածքը, վարքագիծը վկայում է  դրա մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, թե հռետորաբանության մեջ 1-2 անգամ շեշտադրության փոփոխությունը չի նշանակում, որ Ադրբեջանում դադարել է գործել այդ քաղաքականությունը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս