Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն երկարաձգել է Ուկրաինայում դիտորդական առաքելության մանդատը

ԵԱՀԿ-ի գործող նախագահ եւ Շվեդիայի արտաքին գործրի նախարարության ղեկավար Անն Լինդեն ողջունել է այդ միջազգային կազմակերպության մշտական խորհրդի որոշումն Ուկրաինայում Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեն հաստատելու եւ մանդատը եւս մեկ տարով՝ մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը երկրաձգելու մասին: Մարտի 31-ին այդ մասին հայտնել են ԵԱՀԿ-ի կենտրոնակայանում։

«Ես ողջունում եմ փոխհամաձայնության ձեռքբերումը ԵԱՀԿ-ի խոշորագույն դաշտային գործողության՝ Ուկրաինայում Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեի եւ մանդատի շուրջը»,- ասված է Լինդեի՝ տարածված հայտարարության մեջ: Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության ընթացիկ մանդատն ավարտվել է մարտի 31-ին: Կազմակերպության անդամ պետությունները մի քանի շաբաթ աշխատել են մանդատի երկարաձգման շուրջը փոխհամաձայնության հասնելու վրա, բայց մեկ երկրի ներկայացուցիչներ հայտնել են, որ տակավին չեն ստացել իրենց կառավարության համապատասխան հրահանգները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս