Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի կազմերը հայտնի են: Այս մասին գրում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Հայաստանի տղամարդկանց ընտրանու կազմում մեդալների համար կպայքարեն` Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը (109 + կգ) ու Վարազդատ Լալայանը (109+կգ): Իսկ կանանց թիմում կլինեն` Իզաբելա Յալյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (87+կգ):

Եվրոպայի այս առաջնություն վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Այն կմեկնարկի ապրիլի 3-ին և կեզրափակվի ապրիլի 11-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ