Պուտինը փաստաբան Ռուբեն Մարկարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար 2-րդ աստիճանի մեդալով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի թեմի կենտրոնական կրոնական կազմակերպության անվճար իրավաբանական օգնության կենտրոնի ղեկավար Ռուբեն Վալերիի Մարկարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար 2-րդ աստիճանի մեդալով:

Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, Մարկարյանը պարգևատրվել է մեդալով` աշխատանքում ձեռք բերած նվաճումների և տարիներ շարունակ կատարված բարեխիղճ աշխատանքի համար:

Տեսանյութեր

Լրահոս