Բաժիններ՝

Ռումինիայի ընտրանին նման է Հայաստանի հավաքականին. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Մունդիալի ընտրական փուլի երրորդ տուրում իր թիմին բարդ հանդիպում է սպասվում Ռումինիայի դեմ:

«Իսլանդիան և Ռումինիան շատ տարբեր հավաքականներ են: Իսլանդիան ֆիզիկապես ուժեղ է, իսկ Ռումինիան նման է մեզ: Նրանք խաղում են ուղղահայաց ու բարձր արագությունների վրա և ունեն երիտասարդ ֆուտբոլիստներ: Ռումինիայի ընտրանին շատ լավն է»,-հեռավար մամլո ասուլիսի ընթացքում ասաց մասնագետը:

Կապառոսի խոսքով` ռումինիացիները խաղադաշտում հստակ պատկերացնում են իրենց առաջ դրված խնդիրները և Հայաստանի ընտրանին դժվար հանդիպում է սպասվում:

«Մենք ամեն խաղի պատրաստվում են հաշվի առնելով մեր մրցակիցներին: Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստները համապատասխան կերպով տրամադրված են»,-ասաց նա:

Մարտի 31-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։ Այն կմեկնարկի 20:00-ին: Հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրոդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս