Բաժիններ՝

Մադրիդի «Ռեալն» ու Ռամոսը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի պայմանների շուրջ

Մադրիդի «Ռեալը» և թիմի ավագ Սերխիո Ռամոսը դեռ չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի պայմանների շուրջ:

Մադրիդյան ակումբն իսպանացուն առաջարկում է 1 տարվա պայմանագիր՝ 20% աշխատավարձի կրճատմամբ (նույնը, ինչ «Ռեալը» ցանկանում է կիրառել բոլոր խաղացողների վրա):

Ռամոսը կարծում է, որ ինքը արժանի է առնվազն 2 տարվա պայմանագրի կամ 1+1 պայմանագրի, բայց նույն աշխատավարձով:

Ակումբը վստահ չէ՝ արդյո՞ք արժե երկարաձգել պայմանագիրը խաղացողի հետ, ով մարտի 30-ին կդառնա 35 տարեկան: Մյուս կողմից՝ Ռամոսը կարծում է, որ իրեն սպասում է կարիերայի ևս մի քանի տարի:

Ռամոսը, մի քանի ամիս է, կարող է բանակցություններ սկսել այլ ակումբների հետ: Բայց նա ասաց, որ ուզում է մնալ: Նույնն ասացին ղեկավարության ներկայացուցիչները:

Ըստ Ռամոսի ներկայացուցիչների՝ նրան ընդհանրապես պայմանագիր չեն առաջարկել: Նա արդեն իսկ ասել է ուրիշներին, որ չի ուզում հեռանալ և չի հետաքրքրվում ուրիշների առաջարկներով: Առայժմ նա ցանկանում է կարիերան ավարտել «Սանտիագո Բեռնաբեուում» և հուսով է, որ ընթացիկ պայմաններով կկնքվի 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով:

Բայց այս ամենը դատարկ խոսակցություն է: Նա Պերեսի հետ զրուցել է Էլչիի հյուրանոցում, հանդերձարան գնալու ճանապարհին կամ մարզաբազայում, բայց սրանք բոլորը ոչ պաշտոնական զրույցներ են: Նա նույնիսկ առաջարկեց Մադրիդի «Ռեալին» չշտապել վճարումներ կատարել և վճարել իրեն ավելի ուշ՝ համաճարակից հետո, առանց տոկոսադրույքի: Ասում են, որ Ժերարդ Պիկեն համաձայնության եկավ «Բարսելոնայի» հետ հենց այդպես։

Աղբյուրները պնդում են նաև, որ Ռամոսին նոր պայմանագիր կառաջարկվի միայն այն դեպքում, եթե նա համոզի իր թիմակիցներին համաձայնվել աշխատավարձի 10% կրճատման հետ (արդեն երկրորդ նման կրճատումն է) ճգնաժամի պայմաններում: Ակումբը չի ցանկանում Ռամոսին վճարել այնքան, որքան հիմա է վճարում. ամեն անգամ, երբ նա հարցնում է, պաշտպանին ասում են, որ փող չկա:

Այս ամենը հասկանալի է… լավ, ամեն ինչ, բացառությամբ այն բանի, որ պաշտպան Դանի Կարվախալը բարձրացրեց իր աշխատավարձը 4.5 միլիոնից՝ 8 միլիոնի: Թոնի Կրոսը նույնպես սկսեց ավելին վաստակել:

Որքան երկար տևի այս իրավիճակը, այնքան ավելի շատ բացատրություններ են հայտնվելու: Լրատվամիջոցներն արդեն քննարկում են այն տեղեկությունները, թե իբր ղեկավարության մեջ տարաձայնություններ կան՝ մինչ Պերեսը ցանկանում է, որ ավագը մնա (չնայած այն հանգամանքին, որ մի քանի տարի առաջ նա ցանկանում էր ազատվել՝ ինչպես իրենից, այնպես էլ՝ Ռոնալդուից), գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը չի պլանավորում երկարաձգել պայմանագիրը:

Ռամոսը «Ռեալում» է խաղում 2005 թվականից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս