Բաժիններ՝

Գիտնականները գտել են կանացի այն մասնագիտությունները, որոնք կարող են քաղցկեղի պատճառ դառնալ

Կանայք, ովքեր աշխատում են արտադրողական ծառայություններում, բառերում, խաղատներում, ինչպես նաև գիշերային ակումբներում, հակված են կրծքագեղձի քաղցեղով հիվանդանալու: «Аргументы и факты»-ն գրում է, որ հետազոտությունների արդյունքում այս եզրակացությանն են հանգել բրիտանացի, ամերիկացի ու կանադացի գիտնականները:

Հետազոտությանը մասնակցել է 1000 կին: Հետազոտությունը նպատակ է ունեցել պարզելու՝ ինչ դեր է խաղում կնոջ մասնագիտությունը չարորակ ուռուցքների առաջացման հարցում: Հետազոտության հեղինակներից մեկը նշել է, որ ռիսկային խմբի մեջ են մտնում այն կանայք, ովքեր 10 տարուց ավելի աշխատում են այնպիսի պայմաններում, որտեղ  մշտական կապ կա թունավոր նյութերի հետ: Նման պայմաններւմ աշխատելը հիվանդության առաջացման հավանականությունը բարձրացնում է 42 տոկոսով:  Սա կապված է կանանց օրգանիզմում հորմոնների արտադրման վրա քիմիական բաղադրիչների ազդեցությամբ: Զվարճանքի սրահների աշխատակիցներին կրծքագեղձի քաղցկեղը 2 անգամ ավելի շատ է սպառնում, քան մյուսներին՝ երկրորդային ծխի, ինչպես նաև գիշերային աշխատանքի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս