Ադրբեջանի ԱԳ նախարարը Դուշանբեում բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարարի հետ. քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/bayramov_zarif_v1.thumb_.jpg)
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա իրանցի գործընկեր Մուհամեդ Ջավադ Զարիֆը հանդիպել են Դուշանբեում՝ «Ասիայի սիրտը, Ստամբուլյան գործընթաց» 9-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, հայտնում է minval.az-ը:
Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Կասպից ծովում համագործակցությունը և տնտեսական և քաղաքական ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: