Բաժիններ՝

Սոմալիի մայրաքաղաքում հինգ մարդ է զոհվել պայթյունի հետևանքով

Մարտի 29-ին առնվազն հինգ մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ճափեզրին տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունից: Այդ մասին հայտնել է Gubjug News նորությունների պորտալը։

Պորտալի տվյալներով՝ մայրաքաղաքի Դայնիլի շրջանում ահաբեկչական գրոհի նպատակը եղել է բարձրաստիճան զինվորականը: Նրա ճակատագրի մասին առայժմ չեն հայտնում: Պորտալը նշում է, որ զոհվածները հիմնականում կայնաք են: Սոմալիի մայրաքաղաքում այդ մահափորձը բարձրաստիճան զինվորականի դեմ դարձել էերրորդը վերջին հինգ օրվա ընթացքում:

Մարտի 25-ին Դայնիլի շրջանում սպանվել է Սոմալիի զիվնած ուժերի ղեկավարի նախկին տեղակալ պաշտոնաթող բրիգադային գեներալ Մոհամեդ Ալի Բարիսը: Ավտոմոբիլը, որտեղ նա գտնվել է, պայթել է ճանապարհին դրված ինքնաշեն ռումբից: Երկու օր անց մայրաքաղաքի Քարանի շրջանում մահափորձ է կատարվել Սոմալիի զինված ու ժերի հրամանատարներից մեկի՝ Մոհամեդ Արաբով Ալիի դեմ, նա ողջ է մնացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս