Բաժիններ՝

Չինաստանում ավելի քան 100 միլիոն պատվաստում են կատարել կորոնավիրուսի դեմ

Չինաստանի կառավարությունը կազմակերպել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում երկրի 106,6 միլիոն բնակչի համար: Մարտի 29-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Հիգիենիայի եւ առողջապահության հարցերի պետական կումիտեն։

«Մարտի 28-ի ժամը 24:00-ի (Երեւանի ժամանակով 20:00-ի) դրությամբ երկրի բոլոր տարածաշրջաններում կատարվել է 06,6 միլիոն պատվաստոում կորոնավիրուսի դեմ»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Չինաստանում բնակչության գերակա խմբերի համար պատվաստումն սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին: Փետրվարի վերջի դրությամբ՝ ՉԺՀ-ի իշխանությունները պատվաստանյութը բաշխել էին երկրի 54,52 միլիոն բնակիչների շրջանում:

Ավելի վաղ ՉԺՀ-ի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները մտադիր են մինչեւ ընթացիկ տարվա հունիս կորոնավիրուսի դեմ պատվաստել երկրի բնակչության շուրջ 40 տոկոսին (Չինաստանի բնակչության թիվը շուրջ 1,4 միլիարդ է), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս