![](/banners/BeFunky-design.jpg)
Ներկա պահին ՀՀ Զինված ուժերում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 հիվանդ
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/165852760_148287343862099_4594845409731334845_n.jpg)
Ներկա պահին ՀՀ զինված ուժերում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 հիվանդ` զինծառայողներ, վարձու աշխատողներ, բանվորներ, համակարգում աշխատանք իրականացնողներ:
Լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:
«Ծանր դեպքեր ներկա պահին չունենք: Ամբողջ համավարակի ընթացքում ունեցել ենք մահվան 10 դեպք, որոնց 90 տոկոսը բանվոր- ծառայողներ են եղել և նրանց ընտանիքի անդամները»,-մանրամասնեց նա:
Գնդապետ Սահակյանը հայտնեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է զորքերի և մոբիլիզիացիոն ռեսուրսների տեղաշարժ, որով պայմանավորված գրանցվել է կորոնավիրուսի վարակման դեպքերի աճ՝ մինչև 3500 դեպք, բայց շարունակական աշխատանքի արդյունքում երկու ամսում այդ թվերը կտրուկ կրճատվել է: