««Նիկոլիզմը»՝ պանթյուրքիզմի հայկական փաթեթավորումն է». Արտակ Զաքարյան

ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Նիկոլիզմը»՝ պանթյուրքիզմի հայկական փաթեթավորումն է

Մինչ արցախյան շարժումը, 1979թ. մարդահամարի տվյալներով, Հայաստանում բնակվում էր 112.500 ադրբեջանցի։ 1989թ. մարդահամարի տվյալներով՝ 162.800։ Ուղիղ 10 տարում, Հայաստանում ադրբեջանցիների թիվն ավելացել էր շուրջ 45%-ով։ Միևնույն ժամանակահատվածում, 1979-89թթ. Հայաստանում բնակվող, ազգությամբ հայ բնակչությունն ավելացել էր շուրջ 14%-ով՝ 2.767000-ից հասնելով 3.145600-ի։

Ակնհայտ էր, որ խորհրդային տարիներին, ժողովուրդների բարեկամության ֆոնի վրա, տարբեր պատրվակներով, ադրբեջանցիներին վերաբնակեցնում էին Հայաստանի սահմանամերձ հատվածներում՝ Մասիսի, Արարատի, Վայքի, Կապանի, Մեղրու, Սիսիանի, Վարդենիսի, Ճամբարակի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ամասիայի շրջաններում։ Միևնույն քաղաքականությունն էր տարվում նաև Արցախում։ Տարեցտարի արհեստականորեն ավելանում էին ադրբեջանական բնակավայրերը՝ նրանց թիվը հասցնելով մինչև 37.000-ի (25%)։

Նույնիսկ սովետական տարիներին, Ադրբեջանում մեկ շնչին ընկնող կապիտալ ծախսերը՝ հայկական բնակավայրերում 4 անգամ ավելի պակաս էին, քան ադրբեջանականում։

Այդ նույն եղանակով, սովետական տարիներին ադրբեջանցիները կարողացան ամբողջությամբ հայաթափել Նախիջևանը։ 1980-ական թվականներին Նախիջևանում հայեր գրեթե չկային, այն դեպքում, երբ 1935-40թթ. հայերը կազմում էին Նախիջևանի բնակչության ավելի քան 25%-ը։

Արցախյան շարժման արդյունքում Հայաստանն ու Արցախը մաքրվեցին ադրբեջանական էքսպանսիայից։ Ընդ որում՝ դա թուրքերի ամենամեծ ցավն էր։

Եթե չլիներ Արցախյան շարժումը, ապա Հայաստանում այսօր ազգությամբ ադրբեջանցիների թվաքանակը կկազմեր մոտ 300.000 (եթե հաշվարկենք 1979-89թթ նրանց աճի տեմպերով, և արտագաղթի հավանականությամբ)։ Բնականաբար բաց կլինեին նաև թուրքիայի հետ սահմանները, որի արդյունքում թուրք-ադրբեջանական կապիտալը հարմար կտեղավորվեր Հայաստանում՝ իր հետ բերելով նաև բնակչության քանակ։ Անալոգ պատկերը կարող ենք տեսնել հարևան Վրաստանում։

Այդ իրավիճակում Հայաստանը կունենար ձևական Զինված Ուժեր, չէր լինի ռուսական ռազմաբազան և պրակտիկորեն Հայաստանը կլիներ անպաշտպան, անպետք ու թուրքական աշխարհից կախյալ կիսաքրիստոնեական մի պետություն։

Իհարկե կլինեին այդ իրավիճակից օգտվող և թուրքերի հետ շահավետ բիզնեսից հարստացող հայեր, ինչպես նաև թուրք-ադրբեջանական շահերով առաջնորդվող իշխանություններ։ Բայց երբեք չհավատաք, որ հայ ժողովուրդը լավ կապրեր։ Հայ ժողովուրդն աշխատելու և ապրելու էր թուրք-ադրբեջանական կապիտալի թելադրանքով։

Նման պայմաններում, Հայաստանի խորհրդարանի պատգամավորների 10-15%-ը կլինեին ադրբեջանցիներ։ Նույն պատկերը կլիներ նաև գործադիր և դատական մարմիններում։ Սակայն,1991թ. իրադարձությունները զարգավան այլ ուղղությամբ։

Նիկոլի, ինչպես նաև թուրքական ծրագրերով զինված սորոսածին խունտայի հեռահար նպատակն է Հայաստանի ու Արցախի հայաթափումը։ «Հարևանի» թիկնոցով, «սիրալիր ժպիտով», թուրքը մուտք կգործի Հայաստան, որպեսզի վերջնարդյունքում տիրանա մի ժողովրդի, ում ցեղասպանել է, տարհանել է, մորթել է, հայրենազրկել է, հարստահարել է, բայց մինչև վերջ դեռ չի ոչնչացրել։

Այս վերջին պատերազմում, Ռուսաստանը կործանումից փրկեց ոչ միայն Արցախի մնացորդները, այլ հայկական պետականությունը։ Կա՞ արդյոք Հայաստանում մեկ մարդ, որը դեռ չի հասկացել 44 օրյա պատերազմի նպատակը։ Այն Արցախը չէր միայն, այլ հայկական պետականությունը, որի հասցված առաջին ծանր հարվածը եղել է 2018թ. նիկոլապաշտ զանգվածի իշխանափոխությունը։Իսկ այսօր, անհրաժեշտ է, որ հայն ինքն իրեն փրկի ներքին թշնամուց։

Խելքի եկե՛ք, բացե՛ք ձեր աչքերը սիրելի հայրենակիցներ։ Հեռացրե՛ք ձեր միջի նիկոլիզմը։ Դա պանթյուրքիզմի հայկական փաթեթավորումն է։

Արևելյան Հայաստանն և Արցախը՝ Աստծուց մեզ տված մեծ Հայրենիքի վերջին մնացորդներն են, որն այլևս զիջելու իրավունք չունենք»:

Տեսանյութեր

Լրահոս