Ասկերանի շրջանում հայտնաբերվել են «Սմերչ»-ից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ զինատեսակներ
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/1047348.jpg)
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ:
Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում»,- նշում են ԱԻՊԾ-ից և հորդորում պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ: