Բաժիններ՝

Ճապոնիայում կորոնավիրուսի վարակակիրը մահացել է օդանավակայանի կարանտինում

Կորոնավիրուսով վարակված կինը Ճապոնիայի Նարիտա օդանավակայանում կարանտինի մեջ գտնվելով մահացել է: Սա առաջին նման դեպքն է, որ գրանցվել է երկրում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մոտ 50 տարեկան կինը Եգիպտոսից վերադարձել էր մարտի 16-ին: Ժամանելուց հետո նրա տված կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել, ինչից հետո նաև երկշաբաթյա կարանտինի է անցել հենց օդանավակայանում, որտեղ նման դեպքերի համար հատուկ գոտիներ են սարքավորել: Կնոջ մոտ որևէ ախտանիշներ չեն եղել, սակայն մարտի 27-ին նա հանկարծակի մահացել է:

Ճապոնիայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 467 հազար մարդ, 9 048-ը մահացել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս