Բաժիններ՝

Վոլոդիմիր Զելենսկին հրամանագրով դադարեցրել է Ուկրաինայի ՍԴ նախագահի պաշտոնավարումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2013 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Տուպիցկիի նշանակումը:

«Ուկրաինայի Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ՝ նշանակված Վիկտոր Յանուկովիչի կողմից, շարունակելով օգտագործել իրենց իշխանությունը, սպառնալիք են Ուկրաինայի պետական անկախությանն ու ազգային անվտանգությանը»,- ասվում է նախագահականի հրապարակած փաստաթղթում:

Սահմանադրական դատարանը դեռևս չի մեկնաբանել Զելենսկիի նոր կարգադրությունը:

Դեռևս հոկտեմբերին Ուկրաինայի ՍԴ-ն որոշումներ էր ընդունել հակակոռուպցիոն մի քանի օրենքների դեմ, ինչից հետո Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Տուպիցկիին ՍԴ դատավորի պաշտոնից հեռացնելու մասին: Սակայն ՍԴ-ից հայտնել էին, որ Տուպիցկին շարունակելու է աշխատանքը, իսկ նախագահին մեղադրել սահմանադրական լիազորությունների շրջանակից դուրս գալու մեջ: Դրանից հետո էլ Զելենսկին մի քանի անգամ փորձել էր հեռացնել դատավորին պաշտոնից, սակայն վերջինս ամեն անգամ բողոքարկել էր որոշումը և չէր հեռացել:

Տուպիցկին նախկինում մի քանի անգամ մեղադրել է Զելենսկիին իրեն հեռացնելով «սահմանադրական հեղաշրջման» փորձ իրականացնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս