Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
Մարտի 22-ին հաղորդվել էր, որ Երևան-Երասխ ճանապարհի 66-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի հատվածում, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 65-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Վոլոդյա Սահակյանը մարտի 26-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: