Չինուհի մոդելը դատապարտվել է ազատազրկման՝ ոստիկանի համազգեստով անկեղծ լուսանկարների համար (լուսանկարներ)
Պեկինի դատարանը 9 ամսով ազատազրկման է դատապարտել 23-ամյա մոդել Վանգ Չաոմենգին՝ ոստիկանի համազգեստի պատիվն արատավորելու համար։ Այս մասին գրում է անգլիական The Sun-ը։
Երիտասարդ չինուհին լուսանկարվել է ոստիկանի համազգեստով և իր բավական անկեղծ լուսանկարները տեղադրել Sina Weibo սոցիալական ցանցում։ Նկարները օգտատերերին շատ են հետաքրքրել. դրանք հրապարակվել են ավելի քան 500 անգամ։
Սակայն ոչ բոլոր ինտերնետ օգտագործողներին է մոդելի արարքը դուր եկել։ Նրանցից մեկը բողոքել է իշխանություններին, որոնք անմիջապես քայլեր են ձեռնարկել չինուհուն պատասխանատվության ենթարկելու համար։
Ամեն դեպքում, Չաոմինգն իր ժամանակը ճաղերի ետևում չի անցկացնի։ Նրա պատժի կրումը հետաձգվել է 1 տարով։