Սուեզի ջրանցքում ավելի քան 400 միլիոն դոլարի նավթ է մնացել արգելափակված
Ավելի քան 400 միլիոն դոլարի նավթով լցանավեր են կանգնած մնացել Սուեզի ջրանցքում Ever Given բեռնարկղանավի ծանծաղուտում հայտնվելու հետեւանքով: Մարտի 26-ին այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով Kpler վերլուծական ընկերության տվյալները։
Թերթի տվյալներով՝ ջրանցքում կանգնած են մնացել առնվազան յոթ խոշոր տոննատարողությամբ նավեր, որոնք փոխադրում են 6,3 միլիոն բարել նավթ: Դրանցից երկուսը գտնվում է վթարի վայրից դեպի հյուսիս, հինգը՝ դեպի արավ: Մեկ բարելի դիմաց 64 դոլար գնի դեպքում այդ բեռի ընդհանուր արժեքը կազմում է 403 միլիոն դոլար:
Եթե ջրանցքի արգլափակումը չկարողանան վերացնել հանգստյան օրերին, հարավային կողմից կավելանա եւս երեք լցանավ՝ 160 միլիոն դոլար ընդհանուր գումարի 2,5 միլիոն բարել նավթով, ճշտվում է հրապարակման մեջ: Նաեւ նշված է, որ հարկադիր կանգառի մեջ են նաեւ 15 այլ նավեր, որոնք փոխադրում են նավթամերք, ներառյալ ավիացիոն վառելիք եւ բենզին: Դրանցից հինգն ուղեւորվում էր Ասիայի կողմը:
Բացի դրանից, ջրանցքում կամ դրա մուտքի մոտ կանգնած են հինգ նավեր հեղուկացված բնական գազի բեռով եւ եւս երկուսը՝ հեղուկացված նավթային գազով:
Դրա հետ մեկտեղ, վկայակոչելով Project44 լոգիստական ծառայությունը, թերթը նշում է, որ տարածաշրջանում են հայտնվել 34 բեռնարկղանավեր, որոնք փոխադրում են 380 հազար բեռնարկղեր: Դրանցից 21-ը գտնվում է Ever Given-ից 100 կիլոմետր շառավղում, իսկ մնացածների ժամանմանն սպասում են առաջիկա օրերին: Տարածաշրջանում կուտակված տարբեր տիպի նավերի ընդհանուր քանակը գնահատվում է մոտավորապես հարյուր, գրում է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: