Բաժիններ՝

Վեց մարդ է զոհվել Մումբայի՝ հրդեհով բռնկված հիվանդանոցում. Reuters

Հնդկաստանի Մումբայ մեգապոլիսի՝ կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում մարտի 25-ին բռնկած հրդեհի ժամանակ զոհերի թիվը հասել է վեցի: Մարտի 26-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Ավելի վաղ The Times of India թերթը հայտնել էր երկու զոհվածների մասին։

Ընդամենը կրակով բռնված կլինիկայից փրկարարները եւ հրշեջները տարահանել են 76 հիվանդների, այդ թվում թոքերի արհեստական օդափոխության ապարատների միացված յոթ հոգու: Նրանք բոլորը հոսպիտալացվել են այլ հիվանդանոցում: Կորոնավիրուսով ախտահարվածների համար հիվանդանոցը գտնվում էր առեւտրական կենտրոնի երրորդ հարկում: Հրդեհի օջախը գտնվել է դրա առաջին հարկում:

Հրդեհին տրվել է բարդության երրորդ կատեգորիա:

Բռնկման պատճառն առայժմ պարզված չէ. կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս