Գրիզմանը չի ուզում հեռանալ «Բարսայից», բայց ակումբն այլ պլաններ ունի
Հարձակվող Անտուան Գրիզմանը մտադիր չէ շուտով հեռանալ «Բարսելոնայից»:
Ֆուտբոլիստը հարմարավետ է զգում կատալոնական ակումբում և չի պատրաստվում տեղափոխվել այլ թիմ:
Նրա գործող պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է երեք տարի հետո, ուստի ֆրանսիացին հանգիստ է և չի մտածում իր ապագայի մասին:
Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» Գրիզմանին տեսնում է այն ֆուտբոլիստների շարքում, որոնցից մեկը կարող է հեռանալ ակումբից այս ամառ:
Այս մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը 26 խաղ է անցկացրել Լա Լիգայում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան