««Բարսայի» ապրանքանիշը դառնում է Մեսսիի անհատականությունը և դեռ երկար կծառայի նրան»․ Լա լիգայի նախագահ
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հնարավոր հեռանալու մասին:
«Ես ուզում եմ, որ Մեսսին մնա: Այստեղ չի կարելի քիչ թե շատ լավատես լինել:
Կարծում եմ՝ նա պատմության լավագույն խաղացողն է: Եթե նա մտածում է ֆուտբոլում իր վերջին տարիների մասին, ապա պետք է մտածի նաև «Բարսելոնա» ապրանքանիշի մասին: Նա արդեն դառնում է անձնական և ֆուտբոլից հետո Մեսսիի հետ կյանք է տեղափոխվելու: «Բարսայի» ապրանքանիշը դառնում է Մեսսիի անհատականությունը և դեռ երկար կծառայի նրան։Եթե նա իր կարիերան սկսել է «Բարսայում», ապա պետք է այն շարունակի այնտեղ՝ այս ապրանքանիշի ամբողջականությունը պահպանելու համար:
Եթե ես լինեի Մեսսիի խորհրդականը, կառաջարկեի անել հնարավոր ամեն բան «Բարսայում» մնալու համար, քանի որ ապագայում այս ապրանքանիշը կծառայի նրան: Եթե նա երեք-չորս տարի անցկացնի «Սիթիի» կամ ՊՍԺ-ի նման ակումբում, ամեն ինչ այլ կերպ կտեսնի:
Նա դեռ մի քանի տարի ունի ֆուտբոլ խաղալու համար, բայց ապրանքանիշը շատ ավելի երկար կծառայի»,- ասել է Տեբասը:
Սիրարփի Աղաբաբյան