Բաժիններ՝

«Ո՞ր կուսակցությունը կհաղթեր, եթե Թուրքիայում հիմա լինեին ընտրություններ». հարցում

Թուրքական «Optimar» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե քաղաքացիները որ քաղաքական կուսակցությանը ձայն կտային, եթե հիմա անցկացվեր խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին Թուրքիայի ընդդիմության պահանջներին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել էր մինչև 2023թ. հունիսից ընտրությունների իրականացումը:

Սոցհարցման մասնակիցների մեծամասնությունը հայտնել է, որ ընտրություններին իրենք կքվեարկեն Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ու «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) միջև կազմված «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի օգտին:

Հարցման մասնակիցների 38․4 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը, 24․4 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP), 11․5 տոկոսը՝ ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը», 10.5 տոկոսը՝ գորշ գայլերի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP), իսկ ընդդիմադիր, ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցությանը՝8.1 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս