Կառավարությունը աճուրդի է հանում ԱԱԾ-ին ամրացված LEXUS մակնիշի ավտոմեքենան
Կառավարությունն աճուրդի է հանում ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված «LEXUS LX 570» մակնիշի տրանսպորտային միջոցը։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
2020 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ ավտոմեքենայի գնահատված արժեքը կազմել է 24 մլն 707 հազար դրամ:
Ավտոմեքենայի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, այսինքն՝ 24,7 մլն դրամ: